Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այսօր Երևանում վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 օդանավը. ՔԱԿ

19:32, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
Այսօր Երևանում վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 օդանավը. ՔԱԿ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գործի վերաբերյալ իր անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։

3055 | 0
Facebook