Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այլանդակություններ են թույլ տվել իմ նկատմամբ». Գորիսի փոխքաղաքապետ

17:04, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Այլանդակություններ են թույլ տվել իմ նկատմամբ». Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել՝ ինչպես են իրեն բերման ենթարկել և ինչպես են իր հետ վարվել դրանից հետո:

«Մեր տնից են ինձ բերման ենթարկել, բերել են ՔԿ, հետո էդտեղից ապօրինաբար տեղափոխել Երևան քաղաքի վարչություն, որտեղ մի պղծված անձնավորություն, չեմ կարող ասել՝ ով, հետո այդ մասին կհայտարարեմ, որոշ չափով այլանդակություններ թույլ տվեցին իմ հետ կապված: Դրա պատասխանն իրենք օրենքի դաշտում պիտի տան»,- ասաց նա:

Հովսեփյանը հայտնեց, որ ողջույններ է փոխանցում, իր խոսքով, «գլխավոր շոումենին»՝ Նիկոլ Փաշինյանին. «Հայ տղամարդուն ոչ հարիր նման պահվածքով հարցեր չեն լուծում»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին երկու օրերի գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական, իսկ եթե չստանան, ապա իրենք այլ մեխանիզմներով հարցերը կլուծեն:

5976 | 0
Facebook