Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չարժե 3 տարի առաջ փողոց դուրս ելած մարդկանց կշտամբել». Արամ Աբրահամյան

17:44, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Չարժե 3 տարի առաջ փողոց դուրս ելած մարդկանց կշտամբել». Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, առանձին հոդվածի թեմա է. մյուս շաբաթ կգրեմ: Բայց քանի որ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է՝ երեք նախադասությամբ: Հեղափոխություն ՊԵՏՔ Է տեղի ունենար, փողոց դուրս ելած մարդկանց նպատակներն ազնիվ էին, և չարժե հիմա նրանց կշտամբել՝ «տեսա՞ք, ինչ արիք»: Փաշինյանի մտադրությունները նույնպես ազնիվ էին, սակայն նա ՈՉ ՄԻ տեսանկյունից ունակ չէ պետություն ղեկավարել, և ամեն ինչ ձախողել է: Նա ունակ չէ նաև գիտակցել և խոստավանել, որ ձախողվել է»:

2790 | 0
Facebook