Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչո՞ւ են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում». Հրանտ Բագրատյան

16:32, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչո՞ւ են Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը. «Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ինչո՞ւ է վստահ։ Պարզ է՝ կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։ Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչո՞ւ են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։

7944 | 0
Facebook