Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մտահոգվելու կարիք չկա». փոխնախարարը՝ սահմանի կրակոցների մասին

15:20, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Մտահոգվելու կարիք չկա». փոխնախարարը՝ սահմանի կրակոցների մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցների մասով մտահոգվելու կարիք չկա: «Որևէ մտահոգվելու կարիք և առիթ չկա: Դրա համար կոչ եմ անում և հորդորում, որ խուճապ կամ այլ բացասական տրամադրություն որևէ մեկի կողմից չտարածվի: Ամեն ինչ վերահսկվում է... Եթե մտահոգության կարիք լինի, նախարարությունը և՛ հայտարարություն կտարածի, և՛ որոշակի գործողություններ կկատարի, որոնք կլինեն ձեզ համար տեսանելի և ընկալելի: Որևէ խնդիր չկա»,- հայտարարեց Պաշտպանության փոխնախարարը:

2290 | 0
Facebook