Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չգիտեմ՝ Նարեկ Մկրտչյանը կնշանակվի նախարարի, թե՞ փոխնախարարի պաշտոնում». Մակունց

15:00, ուրբաթ, 23 ապրիլի, 2021 թ.
«Չգիտեմ՝ Նարեկ Մկրտչյանը կնշանակվի նախարարի, թե՞ փոխնախարարի պաշտոնում». Մակունց

Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ լրագրողների հետ զրուցի ժամանակ չմեկնաբանեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականը՝ հորդորելով պարզաբանումներ խնդրել հենց Առաքելյանից:

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե նախարարի պաշտոնում այժմ շրջանառվում է իմքայլական նախկին պատգամավոր Նարեկ Մկրտչյանի անունը, ով, հիշեցնենք, ապրլի 21-ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից՝ հայտնելով, որ գործունեությունը շարունակելու է գործադիրում, Մակունցը պատասխանեց. «Նարեկ Մկրտչյանը, այո, գործադիրում նշանակվելու է, բայց չեմ կարող ասել՝ ինչ պաշտոնում, չգիտեմ՝ կնշանակվի նախարարի պաշտոնում, թե փոխնախարարի. այդ մասին տեղեկութուն չունեմ»:

17745 | 0
Facebook