Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միակ երկիրը, որ Հայաստանին «Զանգեզուրի միջանցք» կարող է պարտադրել, Ռուսաստանն է». Սևան Ղազարան

22:48, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
«Միակ երկիրը, որ Հայաստանին «Զանգեզուրի միջանցք» կարող է պարտադրել, Ռուսաստանն է». Սևան Ղազարան

Օգտատեր Սևան Ղազարանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միակ երկիրը, որ Հայաստանին «Զանգեզուրի միջանցք»
     կարող է պարտադրել, Ռուսաստանն է։ Հենց ռսներն են նախ և առաջ շահագրգռված միջանցքի ստեղծման ծրագրով, քանի որ պուծծինի կամքով է այդ կետը ներառվել հրադադարի թղթի մեջ։ Թղթի մեջ սևով սպիտակի վրա գրված է (անձամբ պուծծինն է գրել իր իսկ խոստովանությամբ), որ ԿԳԲ-ն (ФСБ) է վերահսկելու ադրբեջանից Նախիջևան տրասպորտային կապը։ Ու հետևաբար, եթե Հայաստանը խոչընդոտի «միջանցքի» ստեղծմանը, բախվելու է ռուսաստանի շահերին։ Երբ քոչվորները հոխորտում են, թե հարկ եղած դեպքում ուժով «զանգեզուրի միջանցք» կբացեն, ի նկատի ունեն, որ ռսները մեզ վրա ճնշում կգործադրեն ու մենք ստիպված կլինենք ընկրկել ռսների առաջ։ ռսները նույնքան շահագրգիռ կողմ են, որքան քոչվորները։ Քոչվորները հույս ունեն ռսների միջոցով «միջանցքի» հարցը լուծել, ինչպես որ ռսների ձեռքով խլեցին մեզնից Արցախի մեծ մասը։ Առանց պուծծինի արյունոտ ձեռքերի քոչվորները չէին կարող ստանալ Արցախը։ Առանց պուծծինի արյունոտ ձեռքերի քոչվորները չեն կարող ստանալ «զանգեզուրի միջանցք»։ Հիշու՞մ էք ինչ ասաց քոչվորների ցեղապետը հրադադարի ստորագրումից անմիջապես հետո... «Армения была принуждена... Мы заставили их. Мы и Путин»:

6448 | 0
Facebook