Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կամ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կամ կորցնում են հայրենիքը». փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան

21:24, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
«Կամ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կամ կորցնում են հայրենիքը». փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան

ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք պիտի՛ հենց այսօրվանից գիտակցենք, որ վտանգված է ոչ միայն Սյունիքի վաղվա օրը, այլև մեզնից յուրաքանչյուրի ապագան, եթե ուշքի չգանք` հե՛նց այս վայրկյանից։
     Բացվեցին Սյունիքի դարպասները, թուլացվեց անվտանգությունը, բայց մեր հասարակության մի մեծ զանգված դեռ խոր քնի մեջ է։
     Էլ ի՞նչ պիտի լինի, որ արթնանանք, գուցե՞ թուրքին մեր տան մեջ տեսնե՞նք։
     Կամ հավաքվում ենք, դուրս գալիս էյֆորիայից, կամ կորցնում ենք մեր ու մեր երեխաների հայրենիք ունենալու իրավունքը։
     Ուշ չէ, դեռ կարող ենք փրկել մնացածը»։

4461 | 0
Facebook