Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ փոխոստիկանապետը՝ կեսգիշերին Մեղրու քաղաքապետի տանն իրականացված խուզարկության մասին

12:40, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
ՀՀ փոխոստիկանապետը՝ կեսգիշերին Մեղրու քաղաքապետի տանն իրականացված խուզարկության մասին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, անդրադառնալով Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանի տանն իրականացված խուզարկությանը և նրան ոստիկանություն հրավիրելուն, ասաց․ «Առերևույթ խուլիգանության դեպքեր են այնտեղ տեղի ունեցել, որով ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ»։

Հարցին, թե անհետաձգելի գործողություններ են իրականացրել գիշերվա ժամը 3-ի՞ն, Ֆիդանյանն ասաց․ «Նախաքննության ընթացքում կներկայացվի, թե ինչով էր պայմանավորված ցանկացած գործողություն»։

Հարցին, թե հնարավո՞ր է կիրառվի կալանք, փոխոստիկանապետը նշեց․ «Կալանավորելու մասին խոսք չկա, քանի որ կալանքը, որպես խափանման միջոց, ընտրվում է դատարանի կողմից․ ներկայում ընթանում են համապատասխան միջոցառումներ։ Եթե մերժվի այն մոտեցումը, որ տեղի է ունեցել խուլիգանություն, հետևաբար, տվյալ անձի նկատմամբ կամ առհասարակ որևէ գործողություն չի իրականացվի»։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ստեղծված «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է: Նա երեկ ներկա էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցին:

5555 | 0
Facebook