Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

00:40, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
Սյունիքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

Այսօր Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Քրեական գործի նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում մի խումբ քաղաքացիներ հայհոյանքներով փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում։

3135 | 0
Facebook