Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան. 52 անձ պետք է ձերբակալվի. «Մեդիապորտ»

00:36, հինգշաբթի, 22 ապրիլի, 2021 թ.
Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան. 52 անձ պետք է ձերբակալվի. «Մեդիապորտ»

«Մեդիապորտ» թելեգրամ-ալիքը գրում է. «Ոստիկանական 5 ավտոբուս քիչ առաջ ժամանել է Կապան. Փաշինյանը հրահանգել է իրեն հայհոյած, «կապիտուլյանտ», «դավաճան» անվանած սյունեցիների հետ հաշվեհարդար տեսնել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից ոստիկանությանն է փոխանցվել 52 անձից բաղկացած ցուցակ, ովքեր այսօր գիշեր պետք է ձերբակալվեն։

Փաշինյանի հրահանգով՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ ձերբակալությունները պետք է տեղի ունենան առանձնապես կոպիտ ձևով՝ ասֆալտին պառկեցնելու եղանակով։

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իրեն հայհոյած, «կապիտուլյանտ», «դավաճան» անվանած սյունեցիների հետ դաժան հաշվեհարդար տեսնել, նկարահանել և ուղարկել իրեն»:

6075 | 0
Facebook