Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել». Կապանի քաղաքապետ

23:00, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
«Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել». Կապանի քաղաքապետ

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ»–ը։

«Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

Նա տեղեկացրել է, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տևել. «Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տևեց»,- ասել է Կապանի քաղաքապետը:

14602 | 0
Facebook