Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցանցահենները հափշտակել են Apple-ի գաղտնի գծանկարները և պահանջում են 50 միլիոն դոլար

20:28, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
Ցանցահենները հափշտակել են Apple-ի գաղտնի գծանկարները և պահանջում են 50 միլիոն դոլար

Ցանցահենների Revil խմբավորումը, որ հայտնի է նաև Sodinokibi անվամբ, հայտարարել է, որ գողացել է Apple ընկերության նորագույն արտադրանքի գծանկարները:

Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Տվյալները, որոնք կոմերցիոն գաղտնիք են հանդիսանում, ցանցահենները ձեռք են բերել Apple-ի հիմնական մատակարար թայվանական Quanta Computer ընկերության տվյալները հափշտակելուց հետո: Ըստ աղբյուրի, ցանցահենները ոչ միայն գողացել են տվյալները, այլև դրանք գաղտնագրել են, ինչից հետո պահանջել են 50 միլիոն դոլար գաղտնազերծման բանալին տալու համար:

Apple-ը տեղի ունեցածը չի մեկնաբանել, իսկ Quanta Computer-ը հայտարարել է, որ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ, նշելով, որ տեղի ունեցածը զգալի ազդեցություն չի թողել մատակարարի գործունեության վրա:

Իսկ ցանցահենները գումարը պահանջում են տալ մինչև մայիսի 1-ը, իսկ մինչ այդ նրանք խոստացել են պարբերաբար հրապարակել գաղտնի տեղեկություններ «Կուպերտինո» գաջեթի մասին:

7564 | 0
Facebook