Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

12:44, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին իր խորհրդականներից մեկին աշխատանքից ազատելու մասին որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Ջեմմա Հակոբյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։

Նշենք, որ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 18-ի որոշմամբ։

138368 | 0
Facebook