Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիժվածք բ**-ի տղա»․ Մեղրիում քաղաքացիները նման բառերով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

10:52, չորեքշաբթի, 21 ապրիլի, 2021 թ.
«Վիժվածք բ**-ի տղա»․ Մեղրիում քաղաքացիները նման բառերով դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին

«Ներողություն եմ խնդրում այս ամենի համար: Մենք ենք մեղավոր»,-դիմելով սյունեցիներին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքն ավելի վրդովվեցրեց ցուցարարներին:

«Ալիևի դեմը չոքած թուրքի ծնունդը Հայաստանում տեղ չունի»,- բղավեցին նրանք: Ոստիկանները փորձեցին հանգստացնել վերջիններին, բայց նրանց պահանջը մեկն է. «Ոնց եկելա, տենց էլ թող գնա, իրան հավատցող չկա, սաղ խաբում ա: Նա էն ղեկավարն ա, որ նույնիսկ գերիների հարցը չի կարողանում լուծել»,- ոստիկաններին ասացին նրանք՝ հորդորելով հեռանալ, քանի որ վերջինների ներկայությունն ավելի է լարվածություն առաջացնում: «Ավելի շատ կռիվա դառնում, պարո՛ն ոստիկան, եկել եք՝ ինչ անեք, հեռացե՛ք»: «Վիժվածք բ**-ի տղա, թուրք, հեռացի՛ր»,- վարչապետի հասցեին ասացին սյունեցիները:

38463 | 0
Facebook