Խնդրում ենք սպասել...

Համացանց

Չեխիայի փոխվարչապետը հնարավոր է համարում բոլոր ռուս դիվանագետների արտաքսումը երկրից

20:56, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
Չեխիայի փոխվարչապետը հնարավոր է համարում բոլոր ռուս դիվանագետների արտաքսումը երկրից

Չեխիայի առաջին փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Յան Գամաչեկը հնարավոր է համարել բոլոր ռուս դիվանագետների արտաքսումը Պրահայից: Համապատասխան հայտարարությունը պաշտոնյան տեղադրել է այսօր իր ֆեյսբուքյան էջում՝ մեկնաբանելով Մոսկվայում չեխական դեսպանատան 20 աշխատակցի արտաքսման մասին լուրը:

«Ես ռուսական կողմից մի փոքր այլ պատասխան էի ակնկալում, բայց լավ: Մենք պետք է խորհրդակցենք հետագա տարբերակների շուրջ: Ես պատրաստ եմ ամեն ինչի, նաև՝ Պրահա-Մոսկվա հարաբերությունները զրոյից սկսելուն: Դա նշանակում է, որ մենք նրանց բոլորին տուն կուղարկենք»,-գրել է նա:

Ավելի վաղ Չեխիան արտաքսել էր 18 ռուս դիվանագետի, ինչին ի պատասխան ՌԴ-ն արտաքսել էր 20 չեխ դիվանագետի:

3633 | 0
Facebook