Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի թիվ 49 հիմնական դպրոցը կանվանակոչվի քանդակագործ Արա Հարությունյանի անունով

17:32, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
Երևանի թիվ 49 հիմնական դպրոցը կանվանակոչվի քանդակագործ Արա Հարությունյանի անունով

Երևանի թիվ 49 հիմնական դպրոցը կանվանակոչվի քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի անունով:

Ավագանու նիստում նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Կարեն Սարգսյանը:

«Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թիվ 49 հիմնական դպրոցն ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել նրա դստեր՝ Սուսաննա Հարությունյանի կողմից»,- ասաց Սարգսյանը։

Որոշումն ընդունվեց միաձայն:

2191 | 0
Facebook