Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահե Ղազարյանի հրամաններով Սյունիքում բարձրաստիճան ոստիկանապետեր են պաշտոնանկ եղել

13:04, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
Վահե Ղազարյանի հրամաններով Սյունիքում բարձրաստիճան ոստիկանապետեր են պաշտոնանկ եղել

Այսօր՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանությունում, հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը: Ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության գնդապետ Զորի Վարդանյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Դավիթ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։

5581 | 0
Facebook