Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Եթե նախագահը չդիմի, ընդդիմությունը կդիմի ՍԴ. «Հրապարակ»

09:44, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
Եթե նախագահը չդիմի, ընդդիմությունը կդիմի ՍԴ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2 օր ուշացումով՝ ապրիլի 2-ից նախագիծը նախագահականում է, ըստ իրավական կարգի՝ ուշացման դեպքում նախագահը պետք է այն ետ ուղարկեր խորհրդարան, բայց մինչ այս պահը Արմեն Սարգսյանը ո՛չ ետ է ուղարկել, ո՛չ էլ ստորագրել է կամ դիմել ՍԴ։ Նա 21 օր ժամանակ ունի։ Մեր տեղեկություններով՝ նախագահը հակված է չստորագրել օրենքը, բայց չի բացառվում, որ նաև ՍԴ չդիմի, նրա իրավաբանները սահմանադրականության հետ կապված խնդիրներ չտեսնեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2750 | 0
Facebook