Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ադրբեջանի կորուստներն ուղղակի կատաստրոֆիկ են. իրենք արդյունքի չհասան». Օնիկ Գասպարյանի խորհրդական

00:30, երեքշաբթի, 20 ապրիլի, 2021 թ.
«Ադրբեջանի կորուստներն ուղղակի կատաստրոֆիկ են. իրենք արդյունքի չհասան». Օնիկ Գասպարյանի խորհրդական

44-օրյա պատերազմում Ադրբեջանը տվել է 18-20 հազար զոհ: Այս մասին «Սպուտնիկ Արմենիայի» եթերում հայտարարել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը։

«Ես դեռ վիրավորների մասին չեմ խոսում ...: Սպանվել են միայն 18-20 հազար ադրբեջանցիներ: Դա այն թիվը չէ, որի մասին Ադրբեջանում խոսում են: Միայն առաջին օրերը՝ առաջին 1 ու կես օրում Քարվաճառում իրենց կողմից արդեն կար ավելի քան 1200 զոհ: Իսկ հիմա իրենք խոսում են 1800-ի մասի՞ն: Ո՛չ, իրենց թվերն ուղղակի կատաստրոֆիկ են: Այն որ հիմա իրենք ասում են՝ իբր ուժեղ են և այլն. նրանց նույնպես ժամանակ է պետք՝ ուժերը վերականգնելու համար: Իրենց կորուստները հսկայական են»,- ասել է Պողոսյանը:

Խոսելով ադրբեջանական կողմի «ձեռքբերումների» մասին՝ բանախոսը նշել է, որ իրականում Ադրբեջանը լուրջ արդյունքների չի հասել՝ չնայած այդքան կորուստներին. «Որտե՞ղ ենք մենք պարտվել. որ Ադրբեջանը իջել է Ստեփանակե՞րտ, կորցրել ենք Ասկերա՞նը, Մարտակե՞րտը, Մարտունի՞ն, ի՞նչ է, կորցրել ենք Հաթե՞րքը: Ո՞ւր են նրանք, չկա՛ն: Մեր բանակը ստիպել է Ադրբեջանին կա՛նգ առնել: Այսօր Արցախում ապրում են հայեր, տարածքն էլ հսկում են խաղաղապահ ուժերը: Ադրբեջանը կարող է բարձրացնել, թափահարել իր դրոշը, թե Ղարաբաղյան պատերազմում հաղթել են ..., ինչքան ուզում են, թող գոռան, իսկ մեր բնակչությունը պետք է հասկանա՝ այո՛, մենք ունենք տարածքային կորուստներ, բայց պետք է հասկանա՝ ինչ ուժի ենք բախվել»,- ասել է նա:

Օնիկ Գասպարյանի խորհրդականը նշել է նաև, որ պետք է գիտակցենք, որ 44 օր հայոց բանակը մարտնչել է ՆԱՏՕ-ի 2-րդ ամենահզոր բանակի ու ռազմական մտքի դեմ՝ դրան գումարած նաև ռազմական ժամանակակից տեխնիկան և դիմակայել է այդքան՝ պահելով Արցախը: Նրա խոսքով՝ թուրքական 500 զինվորական է սպանվել՝ բարձր աստիճանավորներ, հրամանատարներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ադրբեջանի կորուստներն ուղղակի կատաստրոֆիկ են. իրենք արդյունքի չհասան». Օնիկ Գասպարյանի խորհրդական
8389 | 0
Facebook