Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

15:04, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
Ադրբեջանում հայտնել են Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին զինված միջադեպի մասին, որի հետևանքով կա վիրավոր: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Ապրիլի 16-ին, ժամը 22:00-ին, Ֆիզուլիի շրջանի Ղազախլար գյուղի մոտակայքում գտնվող սահմանային անցակետի սահմանապահները հայտնաբերել են երկու սահմանախախտի: Ձերբակալվածներն Իրանի քաղաքացիներ են: Ադրբեջանական կողմից զենքի գործադրման հետևանքով նրանցից մեկը թեթև վնասվածք է ստացել»,- հայտնել են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ դեպքի վայրում զննության ժամանակ հայտնաբերվել են տարբեր տեսակի դեղամիջոցներ:

5067 | 0
Facebook