Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հուսով եմ՝ այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի». Գևորգ Գորգիսյան

12:21, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
«Հուսով եմ՝ այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի». Գևորգ Գորգիսյան

ՀՀ նախագահը չի ստորագրելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, բայց ենթադրվում է, որ ԱԺ նախագահի ստորագրմամբ այն կարող է նորից ուժի մեջ մտնել. Վենետիկի կարծիքը ստանալուն պես պատրաստվում են վաղը այդ ամբողջ փաթեթը բերել խորհրդարան և ընդունել, և ասում են՝ կապ չունի նախագահն ինչ դիրքորոշում ունի: Այսինքն՝ իրենք ունեն խոստում և իրենց մասով ամեն ինչ անելու են, որ իրենց խոստումը կատարեն: ԱԺ-ում լրագրողի՝ «Իմ քայլի» կողմից ԸՕ-ի փոփոխությունների վերաբերող այս հարցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Հույս ունեմ այնքան խելամտություն կունենան, որ չեն բերի այդ փաթեթը, որովհետև, ըստ բոլոր հաշվարկների, Փաշինյանը պետք է ամսի 25-26-ին հրաժարական տա: Ես հուսով եմ, որ այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի իրենք և արդեն իսկ այն փոփոխությունը որ կա, գոնե դրան ադապտացվել են քաղաքական ուժերը, և դրանով կգնանք ընտրությունների»,- ասաց Գորգիսյանը:

Մանրամասները տեսանյութում:

«Հուսով եմ՝ այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի». Գևորգ Գորգիսյան
5772 | 0
Facebook