Խնդրում ենք սպասել...

Համացանց

Էդմոն Մարուքյանը՝  պայմանագրային զինծառայության տարիքային շեմի բարձրացման մասին

11:12, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
Էդմոն Մարուքյանը՝  պայմանագրային զինծառայության տարիքային շեմի բարձրացման մասին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը պաշտպանելով մեր սահմանները:
     ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։
     Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63»:

5184 | 0
Facebook