Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը պետք է ավելի շուտ դուրս բերի զորքերն Աֆղանստանից». Թրամփը քննադատել է Բայդենին

10:52, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
«ԱՄՆ-ը պետք է ավելի շուտ դուրս բերի զորքերն Աֆղանստանից». Թրամփը քննադատել է Բայդենին

20 տարի անց ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերն Աֆղանստանից: Նախորդ շաբաթ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման իր ծրագրի մասին, որը տեղի կունենա մինչև սեպտեմբերի 11-ը: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Newsweek-ն հայտնել է, որ «ԱՄՆ-ը կարող է և պետք է ավելի շուտ դուրս բերի զորքերն Աֆղանստանից»: Բացի այդ, նրա խոսքով, «սեպտեմբերի 11-ն ԱՄՆ-ի համար ողբերգական օր է, որը պետք է հիշել և հարգել»:

5554 | 0
Facebook