Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս փուլում Ադրբեջանը չի անդամակցի ԵԱՏՄ-ին». Վահրամ Աթանեսյան

09:24, երկուշաբթի, 19 ապրիլի, 2021 թ.
«Այս փուլում Ադրբեջանը չի անդամակցի ԵԱՏՄ-ին». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս փուլում Ադրբեջանը չի անդամակցի ԵԱՏՄ-ին: Ինչքան էլ որ Դուգինը հիշեցնի, որ «պարտքը հատուցմամբ է գեղեցիկ»: Ռուս-թուրքական (ադրբեջանական) հարաբերությունները քաղաքակրթական, աշխարհաքաղաքական ոչ մի ընդհանրություն չունեն, կոնյունկտուրային են և միայն՝ օրվա էլիտաների մակարդակում: Հանրային ընկալմամբ Ռուսաստանը թուրքական աշխարհի թշնամին է: Թուրանի հետ դաշնակցելու համար Ռուսաստանը պետք է վերափոխվի սլավոնա-թաթարական կոնֆեդերացիայի: Կգնա՞ Մոսկվան նման արմատական քայլի, կդառնա՞, պատկերավոր ասած՝ «Կազանի հարկատու»: Այդժամ Ադրբեջանը կանդամակցի ԵԱՏՄ-ին: Ռուսաստանի ուղղափառ-քրիստոնեական ինքնությունը վերջնականապես տրոհելու համար: Որևէ այլ հեռանկար Ադրբեջանին ԵԱՏՄ չի տանի»:

4100 | 0
Facebook