Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի օգնությամբ կանխվել է Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձը

23:08, կիրակի, 18 ապրիլի, 2021 թ.
Ռուսաստանի օգնությամբ կանխվել է Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձը

Բելառուսի իշխանությունները հայտարարել են, թե կանխել են ռազմական հեղաշրջման փորձը, որը պետք է իրականանար Լուկաշենկոյի սպանությամբ ու նրա երեխաների առևանգմամբ: Հաղորդվում է, որ դավադրության կազմակերպիչներին հաջողվել է որսալ Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի և Բելառուսի ԱԱԾ-ի համատեղ ջանքերով:

Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում և փոխանցվել պաշտոնական Մինսկին։ Նրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Յուրի Զենկովիչը և քաղաքագետ, հրապարակախոս Ալեքսանդր Ֆեդուտան, որ Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին զբաղեցրել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։ Բելառուսի Հանրապետությունում հեղաշրջումը նախատեսվում էր իրականացնել Մինսկում` մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ:

8654 | 0
Facebook