Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ուղտերի համար լուսացույց են տեղադրել

21:52, կիրակի, 18 ապրիլի, 2021 թ.
Չինաստանում ուղտերի համար լուսացույց են տեղադրել

Չինաստանում անսովոր լուսացույց է հայտնվել. այն նախատեսված է ուղտերի համար։
     Սարքը տեղադրել են Չինաստանի հյուսիսում գտնվող Դունհուան քաղաքում, որը մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում:
     Սակայն այստեղ ուղտերն էլ քիչ չեն։ Այս 2 հոսքերը տարանջատելու համար, լուսացույց է տեղադրվել։
     Ինչպես նշում են տեղական իշխանությունները, սարքը ապահովում է երթևեկության անվտանգությունը և աշխարհում դրա նմանօրինակը չկա:
     Ուղտերն անցնում են, երբ լուսացույցի վրա նրանց պատկերով կանաչ լույս է վառվում, մարդիկ այդ ժամանակ կանգնում և սպասում են։
     Իսկ երբ կենդանու պատկերով կարմիր լույսն է վառվում, արդեն ուղտերն են սպասում, իսկ զբոսաշրջիկները կարող են շարունակել երթևեկությունը։

10746 | 0
Facebook