Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևի արձագանքը՝ հյուպատոսի ձերբակալությանը

13:00, շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ.
Կիևի արձագանքը՝ հյուպատոսի ձերբակալությանը

Ուկրաինացի հյուպատոսը, որի ձերբակալության մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԴԾ-ը, ներկայում գտնվում է դիվանագիտական գրասենյակում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, փոխանցում է РБК Украина-ն:

«Ռուս իրավապահներն Ալեքսանդր Սոսոնյուկին ձերբակալել էին մի քանի ժամով: Այժմ նա գտնվում է աշխատավայրում: Ձերբակալման հանգամանքները պարզվում են»,- ասել է նա՝ հավելելով, որ դա հերթական սադրանքն է Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների ֆոնին: «Ուկրաինական կողմը պատասխան է պատրաստում»,- նշել է խոսնակը:

7035 | 0
Facebook