Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանին թվում է, թե կկարողանա համոզել Հայաստանին գերիների վերադարձի դիմաց համաձայնել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին»․ Արման Բաբաջանյան

18:16, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Ռուսաստանին թվում է, թե կկարողանա համոզել Հայաստանին գերիների վերադարձի դիմաց համաձայնել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին»․ Արման Բաբաջանյան

«Ռուսական լրատվամիջոցները վերջերս տարածեցին, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից քննարկվում է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։
     պատգամավորի համոզմամբ՝ Ռուսաստանին այս պահին թվում է, թե կկարողանա համոզել Հայաստանին գերիների վերադարձի դիմաց համաձայնել ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը։
     «Ես կարծում եմ, որ մեր երկիրն այսօր առավել ևս չպիտի պայմանավորի գերիների վերադարձի խնդիրը Ադրբեջանի հնարավոր անդամակցությամբ։ Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել՝ մինչև հակամարտության վերաբերյալ չունենք վերջնական դիրքորոշում և չունենք խաղաղության պայմանագիր այդ երկրի հետ»,- նկատեց Բաբաջանյանը։

2280 | 0
Facebook