Խնդրում ենք սպասել...

Միջազգային

30 մարդ․ հրապարակվել է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրվածների ցուցակը

18:04, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
30 մարդ․ հրապարակվել է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրվածների ցուցակը

Արքայազն Ֆիլիպի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ապրիլի 17-ին, և այժմ Բուքինգհեմյան պալատում շարունակվում է սգո միջոցառումների նախապատրաստումը: Հրապարակվել է հրավիրվածների ցուցակը։
     Կորոնավիրուսի պատճառով մասնակիցների շրջանակը խիստ կսահմանափակվի, իսկ բրիտանացիներին խնդրել են տանը մնալ և իրենց ցավակցությունը հայտնել թագավորական ընտանիքի կայքում:
     Արքայազն Ֆիլիպի և Եղիսաբեթ 2-րդի երեխաները ոտքով կգնան դագաղի հետևից․ արքայադուստր Աննան, նրանց միակ դուստրն ամուսնու՝ Թիմ Լոուրենսի հետ, Ուելսի արքայազն Չարլզը, Յորքի դուքս Էնդրյուն և Ուեսեքսի կոմս Էդվարդը:
     Նրանց հետ կլինեն նաև Ֆիլիպի թոռներից՝ արքայազններ Ուիլյամն ու Հարին, արքայադուստր Աննայի որդին՝ Փիթեր Ֆիլիպսն ու կոմս Սնոուդոնը:
     Մնացածները սպասելու են մատուռում։ Թագավորական ընտանիքից բացի, ներկա կլինեն նաև Վինձորի համալսարանի դեկանն ու Քենթերբերիի արքեպիսկոպոսը:
     Արարողությանը կմասնակցեն նաև զինվորականներ և 4 հոգուց բաղկացած երգչախումբ: Այս մասին հայտնել են Բուքինգհեմյան պալատից։

9707 | 0
Facebook