Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է լրջորեն զբաղվել «սև ցուցակ» ունենալու հարցով». իմքայլական պատգամավոր

15:04, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Պետք է լրջորեն զբաղվել «սև ցուցակ» ունենալու հարցով». իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պետք է սկսի լրջորեն զբաղվել «սև ցուցակ» ունենալու հարցով:

«Երեկ Ադրբեջանի այդ խայտառակ պուրակն այցելած ի թիվս այլ մարդկանց, այցելել է նաև թրքուհի Զեյնո Բառանի ամուսին Մեթյու Բրայզան, որը երկար ժամանակ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հստակ թուրքամետ դիրքորոշումներ է հայտնել, ինչպես նաև ոմն պրոֆեսոր Ուկրաինայից, ադրբեջանական նավթադոլարներից միշտ սնվող այլ մարդիկ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Արտաքին գործերի նախարարությունն սկսի շատ լուրջ զբաղվել էսպես կոչված «սև ցուցակով»: Մենք ժամանակին շատ հանդուրժողական ենք եղել տարբեր մարդկանց նկատմամբ և էդ սև ցուցակը չենք ընդլայնել: Էդ մարդիկ պետք է իմանան, որ նմանատիպ քայլերի դեպքում իրենք Հայաստան ոտք դնելու իրավունք չեն ունենալու»,- հայտարարեց պատգամավորը:

4746 | 0
Facebook