Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի». պաշտպանության փոխնախարար

14:52, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի». պաշտպանության փոխնախարար

ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում խուսափեց պատասխանել լրագրողների՝ բանակի ռազմավարության և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ հարցերին. «Դրա հետ կապված բազմիցս խոսել են, այդ թվում՝ Անդրանիկ Քոչարյանը և Պաշտպանության նախարարության անդամները... Փոխվելու է և կփոխվի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «ի՞նչն է փոխվելու, կոնկրետ օրինակներ ասեք», ինչին ի պատասխան փոխնախարարն ասաց. «Ամեն ինչ փոխվելու է: Երբ արդյունքները տեսանելի լինեն, կտեսնեք»:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ Սարգսյանը նշեց. «Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի Հանրապետության»:

«Գերիների հարցը կլուծվի հօգուտ Հայաստանի». պաշտպանության փոխնախարար
5077 | 0
Facebook