Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վարչապետին ասեիք՝ արի՛, նստի տեղդ». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին

12:44, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Վարչապետին ասեիք՝ արի՛, նստի տեղդ». Մարուքյանը՝ Լենա Նազարյանին

«Կառավարության հաշվետվություն ա ներկայացվել, վարչապետն ստացել ա 1 ժամ ելույթ ունենալու իրավունք: Եկել, 1 ժամ խոսացել ա ու խորհրդարանին արհամարհել, գնացել ա: Այսինքն՝ պատգամավորների ելույթներն արհամարհվել են»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այնուհետև դիմելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին՝ ասաց. «Որպես ԱԺ ղեկավարություն՝ Դուք Ձեր ջանքերը գործադրեիք, վարչապետին ասեիք՝ արի՛, նստի տեղդ, որովհետև քո տեղում պետք ա լինես, երբ որ կառավարության ծրագիրը քննարկվում ա: Փոխվարչապետն ու ՏԿԵ նախարարը, որ վերջին պահին եկել են՝ ելույթ ունենալու, դա էլ բավարար չէ՛»,- հայտարարեց ԼՀԿ ղեկավարը:

5098 | 0
Facebook