Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենայն հավանականությամբ գաղտնի աշխատանքներ են տարվում`«խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ»․ Հ․ Մարտիրոսյան

01:08, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Ամենայն հավանականությամբ գաղտնի աշխատանքներ են տարվում`«խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ»․ Հ․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն հավանականությամբ գաղտնի աշխատանքներ են տարվում` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ։ Դրանով Հայաստանն ամրագրելու է սեփական պարտությունը, փաստացի հրաժարվելու սեփական տարածքները վերականգնելու հեռանկարից և նորանոր զիջումներ է անելու։
     Դա լինելու է մեղմ և խաբուսիկ ձևակերպումներով, հայաստանցիների անգետ հատվածին հաճելի ու հուսատու տոներով, բայց այնուամենայնիվ` Հայաստանն առհավետ թաղող փաստաթուղթ։
     Հանրային ոլորտում տարվող թաքնված կամ արդեն ոչ այդքան թաքնված արշավն ու ամենատարբեր պետական պաշտոնյաների հայտարարությունները Երևանում, Բաքվում և Մոսկվայում դրա մասին են վկայում։
     Բացառված չէ, որ այդ պայմանագիրն այնուամենայնիվ չստորագրվի։ Բայց այս պահի դրությամբ` ամեն բան այդ ուղղությամբ է գնում։
     Դավաճանների ռեժիմը հետևողականորեն իրականացնում է թուրք-ռուսաստանյան օրակարգը` ստեղծել նախ` տնտեսական, ապա և քաղաքական Մեծ Թուրան, երկաթուղով միացնել Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանի հանձմամբ Թուրքիային` ամրապնդել Ռուսաստան-Թուրքիա դաշինքը»։

3311 | 0
Facebook