Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բա դատախազությունը սրանից հետո ինչպե՞ս է լուրջ դեմքով խոսելու անկախության մասին»․ Արամ Վարդևանյան

22:56, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
«Բա դատախազությունը սրանից հետո ինչպե՞ս է լուրջ դեմքով խոսելու անկախության մասին»․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն Վարդապետյան Աննան արդարադատության իրականացմանը առհասարակ չէր խոչընդոտել՝ քննիչի որոշումները խմբագրելով, բանկային գաղտնիք ստանալով, այլ ուղղակի մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում որպես վարչապետի օգնական, իսկ իշխանության համար այլևս ոչ սրտի ԲԴԽ նախագահ Վարդազարյան Ռուբենին մեղադրանք առաջադրեցին արդարադատությանը խոչընդոտելու համար։ Ախր քննչական մարմինները հասկացանք նույնիսկ ԲԴԽ հենց սրտի անդամի մոտ նույնիսկ «կանչվում» են, բա դատախազությունը սրանից հետո ինչպես է լուրջ դեմքով խոսելու անկախության մասին։ Ճիշտ պահն է, որ իրավապահ մարմիններն արդեն հենց պաշտոնապես հայտարարեն, որ իրենք հրաժարվել են անկախությունից․․․»։

24704 | 0
Facebook