Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այդ ապագայում տեղ չունեն հայ ազգից հեղափոխություն գողացած «նոր» նախկինները». Գ. Եղիազարյան

02:12, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Այդ ապագայում տեղ չունեն հայ ազգից հեղափոխություն գողացած «նոր» նախկինները». Գ. Եղիազարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիկի՛ն Փալյան, այն, որ Հայաստանում կա ապագա, դա անխոս է, այ որ Արցախը տարանջատվում է Հայաստանից, դա ստորություն է, և բազմիցս այդ մասին հուշել ենք թե՛ ձեր վարչապետին և թե՛ ձեր քաղաքական թիմին։ Շատ ավելին, որպեսզի Արցախը Հայաստանից չտարանջատվելի՝ այս երեսուն տարիներին մենք տվել ենք ավելի քան 15 000 (տասնհինգ հազար) զոհ, հայ ազգն անցել է անասելի զրկանքների միջով արդեն հարյուր տարուց ավել և դա բնավ չի արվել նրա համար, որ ինչ-որ մի բախտախնդիր, որ դժբախտ պատահականությամբ հայտնվել է պետության ղեկին, ուրանա։ Այո՛, Արցախը Հայաստանից տարանջատելը ուրացում և դավաճանություն է՝ ով էլ որ դա կանի։
     Այո՛, իհարկե՛, միացյալ և ինքնիշխան Հայաստանում ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱ ԱՊԱԳԱ, բայց այդ ապագայում տեղ չունեն հայ ազգից հեղափոխություն գողացած, Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը գողացած «նոր» նախկինները, այդ ապագայում տեղ չունեն ազգային զարթոնք փոշիացրածները, այդ ապագայում տեղ չունեն հաղթանակը մսխածներն ու պարտություն «կերտողները»:

3666 | 0
Facebook