Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջրականում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը

21:00, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
Ջրականում ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻՊԾ օպերատիվ խմբի հրամանատարը

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):
     Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:
     Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վիրահատվում է:
     Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա, փաստորեն արդեն երրորդ դեպքն է:
     Առաջին դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին՝ Թալիշ-Մատաղիս հատվածում Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ, իսկ հաջորդը՝ հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզում, երբ դարձյալ ականի վրա պայթել և վիրավորում էին ստացել ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:
     Հանրապետական բժշկական կենտրոն են այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ ծառայողներ:

2891 | 0
Facebook