Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստան, թե Ուկրաինա. որ կողմին է աջակցում Թուրքիան

20:32, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
Ռուսաստան, թե Ուկրաինա. որ կողմին է աջակցում Թուրքիան

Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Այժմ Դոնբասում խնդիրներ կան, բայց կան Մինսկի համաձայնագրեր: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտական​​ ճանապարհով: Թուրքիան սատարում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ուկրաինաինը ու Ռուսաստանինը։ Մենք հարաբերություններ ենք կառուցում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Ցանկացած երկրի հետ հարաբերությունները չպետք է ազդեն այլ երկրների հետ հարաբերությունների վրա: Ուկրաինայի և Ռուսաստանի անհամաձայնության պայմաններում մենք ոչ մի կողմի չենք աջակցում»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նա ավելացրել է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ է բոլոր հարցերում՝ այդ թվում Ղրիմի հիմնախնդրի շուրջ»,- գրում է Ermenihaber-ը:

3519 | 0
Facebook