Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո

15:44, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
«Գերիների փոխանակման հարցն օրակարգում է»․ Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ կոշտ հայտարարություններից՝ շարժվելով դեպի տարածաշրջանում իրավիճակի վերջնական կարգավորում, հայտնում է ТАСС-ը:

«Այժմ գլխավորը կոշտ հայտարարություններից զերծ մնալն է, աջակցել փխրուն, բայց և այնպես ստեղծված խաղաղությանը և շարժվել դեպի վերջնական կարգավորում ու տարածաշրջանում լարվածության վերացում»,- ասել է Մատվիենկոն՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

«Դա անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, Ադրբեջանին, այլև Ռուսաստանին, տարածաշրջանի բոլոր պետություններին»,- հավելել է նա:

Դաշնության խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ օրակարգում է գերիների փոխանակման հարցը:

«Ռուսաստանի դիրքորոշումն ի սկզբանե բոլորը բոլորի դիմաց փոխանակումն է եղել։ Գործընթացը շարունակվում է. Եթե չեմ սխալվում, ավելի քան 50 հայ ռազմագերի վերադարձել է հայրենիք»,- նշել է Մատվիենկոն։

4255 | 0
Facebook