Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալիևը մանեկեններին զրահաբաճկոն էր հագցրել, որի դեֆիցիտը եղել է մեր մոտ»․ Արման Յարալյան

00:08, ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ.
«Ալիևը մանեկեններին զրահաբաճկոն էր հագցրել, որի դեֆիցիտը եղել է մեր մոտ»․ Արման Յարալյան

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը մանեկեններին զրահաբաճկոն էր հագցրել․ մի բան, որի դեֆիցիտն եղել ա մեր մոտ։
     Մեր քարոզչությունը հակառակորդին ոչխար էր ներկայացնում, իսկ նա տգեղ, վախեցած, կապկպված, փնթի արտաքինով, բայց զինված, որին հաղթելն էդքան էլ հեշտ չէր, բայց պախանը արեց դա սիրելի ազարբաջանցիներ, ԱՐԵՑ ԴԱ ՊԱԽԱՆԸ...
     Ի՞նչ ա փորձում սենց կապիկությունների տակ թաքցնի։
     Փաստացի էդ մեր տված հողերում էդպես էլ բնակիչներ չեն գալիս, նու չի թողնում, ասում ա՝ մենք տարիներով ականազերծում ենք անելու, բիզնեսներ են ուզում գան Շուշի, նու օլիգարխների համար նոր զոնա ա, բայց էդ էլ ա արգելում։
     Ադրբեջանը,բացի սահմանապահ զորքից, այլ զորք չի բերում, չունի դրա իրավունքը, փոխարենը պիտի ոստիկաններ բերի, բայց, դե, բնակիչ չկա։
     Ինչի՞ ա սենց։ Որովհետև սա կողմերից և ոչ մեկի համար հաղթանակ չէր, Զորիկի գրած շեդևրի նման երկու կողմն էլ գռազով թրիք կերան, բայց հաղթեց հարկայինը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ախպերավարի մեջ-մեջ արին։
     Նենց չի, որ էս թեման քննարկման առարկա չի հարևան երկրում, հարցեր են տալիս, թե՝ յանի սրա կայֆը ո՞րն էր, էս ի՞նչ դառավ․․․
     Վռոձի տարածքն արդեն մերն ա, բայց հասանելի չի, ռսի երազանքն իրականացավ, եկել ա մեր գլխին կախվել, իրա զենքն ու շինանյութը մեր երկրի տարածքով անարգել տանում-բերում ա, ինքն ա տեր տիրականն էդ տարածքներում։ Իբր ի՞նչ․․․
     Հա, բարդ բան ա համաշխարհային բալանսը, եթե երկրները չեն ունենում իմունիտետ՝ գիտություն, ա՛յ սենց երբեք չեն հասկանում, թե իրենց հետ ինչ են անում։
     Էս պատերազմն ուներ երեք հաղթող, երկնքից ընկած խնձորներից մեկը ռսինն էր, մեկը թուրքինը, մյուսն էլ մեջ-մեջ արին համաշխարհային բալանսի նոր շարժերի ճարտարապետները, որոնց լուռ հայացքների տակ 44 օր իրար էին մորթում երկու հարևան, ավելի կոնկրետ՝ բոլորով բռնել էին մեկի ձեռներն ու նվաստացնում էին, մինչև վերջնական կքանդեն բանակը, որ ռուսը գա տարածաշրջան։
     Ոչ մի կոնկրետ գլուխ չի կարա սա հստակ վերլուծի ու ասի, թե էս ինչ էր, դա մարսելու համար ինստիտուտ ա պետք, գիտելիք, ավելի կոնկրետ հումանիտար ոլորտի գիտելիք։
     Գիտության զարգացման ալտերնատիվը ցավոտ պատերազմներն են»։

3658 | 0
Facebook