Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀՀ նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է այդ առաջարկից». Լուկաշենկո

13:04, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
«ՀՀ նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է այդ առաջարկից». Լուկաշենկո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախկինում առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը և «ոտքի կանգնեցնել Հայաստանը», եթե հայկական կողմը համաձայներ խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը Ղարաբաղում: Այս մասին «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
     Նրա խոսքով, երբ ինքը լքի նախագահի պաշտոնը, «շատ բաներ կպատմի այն մասին, թե ինչ է առաջարկել Ալիևը Երևանին՝ հակամարտության լուծման համար»: «Լսիր, փոխանցիր հայերին, որ ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև «ոտքի կանգնեցնել» Հայաստանը: Փոխանցիր նրանց, որ այս հարցը լուծեն խաղաղ ճանապարհով»,- Ալիևի խոսքերը մեջբերել է Բելառուսի ղեկավարը:
     Լուկաշենկոն չի հստակեցրել, թե երբ է տեղի ունեցել այդ զրույցը, սակայն նշել է, որ տեղի է ունեցել մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։
     «Եղել է այդպիսի բան։ Բայց ՀՀ նախկին ղեկավարությունը, (մինչև Փաշինյանը), հրաժարվել է»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ bagramyan26 տելեգրամ ալիքը հրապարակել էր ձայնագրություն, ըստ որի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինը հրաժարվի 7 շրջանից:

7677 | 0
Facebook