Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՊՎԾ աշխատողներին դուրս են հանել Երևանի քաղաքապետարանից․ «Ժողովուրդ»

09:08, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
ՊՎԾ աշխատողներին դուրս են հանել Երևանի քաղաքապետարանից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը վերջերս երբ փորձել է ստուգումներ իրականացնել Երևանի քաղաքապետարանում, դիմադրության է հանդիպել: ՊՎԾ աշխատողներին, այսպես ասած, դուրս են հանել քաղաքապետարանից և չեն թողել, որ նրանք ստուգումներ իրականացնեն։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երեւանի քաղաքապետարանին և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչու է ՊՎԾ-ն ստուգումներ սկսել, և ինչու են քաղաքային իշխանությունները դիմադրել, սակայն այնտեղից, հարցին ի պատասխան, նշել են. «Ձեր հարցման պատասխանն առաջարկում ենք ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմիններից»: Իսկ, ահա, Պետական վերահսկողական ծառայությունից ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել տեղեկությունները՝ ասելով, թե չեն մեկնաբանում լուրը:

Նկատենք, որ քաղաքապետարանում ստուգումներն իրականացնել, ըստ էության, չի հաջողվել, քանի որ հանդիպել են անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի դիմադրությանը, և վերջինն ասել է, թե իրավունք չունեն իրենց ստուգելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3266 | 0
Facebook