Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքն իրեն «Մարսի կայսր» է հռչակել

00:04, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
Իլոն Մասքն իրեն «Մարսի կայսր» է հռչակել

SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասքի Twitter-օգտահաշվի կենսագրության մեջ նոր գրառում է հայտնվել. միլիարդատերն իրեն անվանել է «Մարսի կայսր»:
     Սա գործարարի 2-րդ «կոչումն» է, որով նա ինքն իրեն է հռչակել։ Ավելի վաղ Մասքը Tesla էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողի գլխավոր տնօրենի իր պաշտոնը վերանվանել էր «Technoking», այսինքն, «տեխնոարքա»: Ընկերության ֆինանսական տնօրեն Զաք Քիրքհորնը փոխել է իր պաշտոնի անվանումը Master of Coin-ի («մետաղադրամի վարպետը»)՝ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքերում և «Գահերի խաղը» սերիալում հորինված տիտղոսի նմանօրինակով: Մասքի և Քիրքհորնի նոր պաշտոններն արտացոլված են Tesla-ի բոլոր պաշտոնական փաստաթղթերում:
     Սպասվում է, որ մարդկանց հնարավոր կլինի Մարս ուղարկել մինչև 2030 թվականը: Հավանաբար, թռիչքը տեղի կունենա արդեն 2026-ի շրջանում։ Եվ ահա, այդ ժամանակ Tesla-ի «տեխնոարքան» ավելի շատ կհավակնի «Մարսի կայսեր» պաշտոնին։

7083 | 0
Facebook