Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մինսկը ողջունում է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները». Լուկաշենկո

16:16, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
«Մինսկը ողջունում է Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները». Լուկաշենկո

Պաշտոնական Մինսկը լիովին աջակցում է Ղարաբաղում մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին ձեռք բերված համաձայնություններին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Մենք անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին պայմանավորվածությունները։ Դա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը»,- ասել է Լուկաշենկոն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է БЕЛТА գործակալությունը:

Բացի այդ, Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանա-բելառուսական հարաբերություններն անցել են երկկողմ տնտեսական համագործակցության նոր մակարդակի:

4509 | 0
Facebook