Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն Ալիևին օգնություն է առաջարկել Ղարաբաղի վերականգնման հարցում

16:04, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Լուկաշենկոն Ալիևին օգնություն է առաջարկել Ղարաբաղի վերականգնման հարցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին օգնություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքով տուժած տարածքների վերականգնման հարցում, հաղորդում է БЕЛТА-ն:

«Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու համար»,- Բաքվում Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ դեռ շատ անելիքներ կան «կյանքի վերականգնմանն ուղղված ծանր աշխատանք, խաղաղ աշխատանք»:

«Դուք պետք է իմանաք, որ բելառուսները ձեր վստահելի ընկերներն են։ Դուք գիտեք մեր հնարավորությունները: Մենք այսօր նախարարների, մասնագետների հետ ևս մեկ անգամ կքննարկենք։ Եթե մենք պայմանավորվում ենք, մենք միշտ իրականացնում ենք մեր պայմանավորվածությունները»,-ընդգծել է Լուկաշենկոն։

5045 | 0
Facebook