Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽ պատգամավորը «ռազմավարի պուրակի» հետ կապված՝ հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով

15:04, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
ԵԽ պատգամավորը «ռազմավարի պուրակի» հետ կապված՝ հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով

Եվրոխորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը գրավոր դիմել է ԵՄ հանձնաժողովին՝ Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման հարցով։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ի էջում․ «Ես հրատապ գրավոր հարցում եմ ներկայացրել ԵՄ հանձնաժողով: Պահանջել եմ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական իշխանությունների կողմից ստեղծված անընդունելի «ռազմավարի պուրակի» ուղղությամբ, որտեղ ներկայացված են մարտում սպանված հայ զինվորների սաղավարտները։ Այդ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանը»,- գրել է Ֆուրլասը։

5156 | 0
Facebook