Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի ՊՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի հետ սահմանին սադրանքների մեջ

13:12, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Գերմանիայի ՊՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի հետ սահմանին սադրանքների մեջ

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ Կարենբաուերը կարծում է, որ ռուսական կողմն իբր փորձում է սադրանք կազմակերպել Ուկրաինայի հետ սահմանին:

«Ռուսական կողմը բոլոր ջանքերը գործադրում է արձագանք հրահրելու համար, և մենք՝ Ուկրաինայի հետ միասին չենք ցանկանում մասնակցել այդ խաղին»,- հայտարարել է Քրամփ Կարենբաուերը։

Նա հույս է հայտնել, որ «այդ հակամարտության հետագա սրացում չի լինի»:

Արևմտյան պետությունները վերջին շրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայում Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ։

3798 | 0
Facebook