Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եղիսաբեթ 2-րդն ամուսնու մահից 4 օր անց վերադարձել է պարտականությունների կատարմանը

11:12, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Եղիսաբեթ 2-րդն ամուսնու մահից 4 օր անց վերադարձել է պարտականությունների կատարմանը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահից 4 օր անց վերադարձել է թագավորական պարտականությունների կատարմանը: Այս մասին հայտնել է Daily Star պարբերականը։

«Արքայազն Ֆիլիպի մահից անմիջապես հետո իր պարտականություններին վերադառնալը մարմնավորում է թագուհու պատասխանատվության խորը զգացումը»,- գրում է լրագրող Էմմա Փարքերը:

Նշվում է, որ նախօրեին Եղիսաբեթ 2-րդն արդեն մասնակցել է նախկին լորդ-կամերգերի պաշտոնից Ուիլյամ Փիլի հեռանալու արարողությունը: Նա պաշտոնը պետք է լքեր դեռ 2020-ի վերջին, սակայն միջոցառումը հետաձգվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Փիլը լորդ-կամերգերի պաշտոնում աշխատել է ավելի քան 14 տարի։
     Հիշեցնենք՝ արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում։

6588 | 0
Facebook