Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բայդենի շանը կուղարկեն վերադաստիարակման

00:04, չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ.
Բայդենի շանը կուղարկեն վերադաստիարակման

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի շներից փոքրին՝ Մեյջորին, ով մեկ այլ հովվաշան՝ Չեմփի հետ ապրում է Սպիտակ տանը, լրացուցիչ վարժեցման կուղարկեն: Այս մասին հայտնել է առաջին տիկին Ջիլ Բայդենի մամուլի քարտուղարը, փոխանցում է NBC-ն։
     Լրացուցիչ վարժեցման մասին որոշումն ընդունվել է վերջին շաբաթների ընթացքում Սպիտակ տան աշխատակիցներին կծելու 2 միջադեպերից հետո: Մեյջորի հարձակումից տուժածներից մեկը հատուկ ծառայությունների աշխատակից է։
     «Մասնավոր վարժանքները կանցկացվեն Վաշինգթոնում՝ Կոլումբիայի շրջանում, և, ինչպես սպասվում է, կտևեն մի քանի շաբաթ»,- հայտնել են Սպիտակ տանը:
     Հայտնի է, որ մարտի սկզբին նա կծել էր գաղտնի ծառայության գործակալի ձեռքը, սակայն, պաշտոնատար անձանց խոսքով, վնասվածքն «աննշան» է եղել: Դրանից հետո հովվաշունը վարժվել է Դելավերում, սակայն մի քանի շաբաթ անց կրկին կծել է Սպիտակ տան աշխատակիցներից մեկին։
     Բայդենն ինքը համաձայն է, որ հովվաշունը խնդիրներ է ունեցել նոր շրջապատին հարմարվելու հետ։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Մեյջորը «լավ տղա է»։

11864 | 0
Facebook