Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն, ի՞նչ է, վերահսկո՞ւմ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը». Ալիև

18:28, երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ.
«Ռուսաստանն, ի՞նչ է, վերահսկո՞ւմ է ՀՀ Պաշտպանության նախարարությունը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեռ ապրիլի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հարցրել է, թե ինչպես է «Իսկանդեր-Մ»-ը հատնվել հայերի ձեռքում, որոնք էլ իրենց հերթին դրանով հարվածել են Շուշիին:

«Այնուհետև, ապրիլի 4-ին, մեր Պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պաշտպանության նախարարությանը՝ կցելով լուսանկար և տեսանյութեր, որոնք ապացուցում են հրթիռների կտորների հայտնաբերումը: 9 օր է անցել, մենք այդպես էլ պատասխան չենք ստացել»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով «Նոր հայացք հարավային Կովկասին. ետկոնֆլիկտային զարգացումները և համագործակցությունը Բաքվում» գիտաժողովի շրջանակներում:

Ալիևը նաև հիշեցրել է, որ ռուսական իշխանությունները հերքել են Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի ընթացքում «Իսկանդեր»-ի կիրառությունը: «Նախ ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ասում էր, թե Հայաստանը դրանք չի կիրառել: Իսկ նրանք, ի՞նչ է, վերահսկո՞ւմ են ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Որտեղի՞ց նրանք կարող էին իմանալ, որ բոլոր հրթիռները պահեստներում են: Հետո էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասում էր, թե «Իսկանդերներ»-ը չեն կիրառվել: Այնինչ կտորերն այստեղ են, Բաքվում, Ռազմավարի պուրակում: Կարող եք գնալ ու տեսնել:
     Եվ մենք վարկած ունենք՝ ինչպես կարող էր դա տեղի ունենալ: Բայց դեռևս կսպասենք պաշտոնական պատասխանին»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

| | |
3766 | 0
Facebook
COMMENT.am